Part des anges

September 26, 2009 at 8:55 PM (Հասարակություն)

g_imageՀիշու՞մ ես, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Դու պատմում էիր քո կոնյակների մասին: Աստված… ինչպես էիր պատմում…Հիշու՞մ ես` ասացիր, որ երբ կոնյակը դատարկում են տակառներից, որոնցում այն պահվել է, ինչ-որ մաս գոլորշիանում է, պակասում… Հետո նայեցիր աչքերիս ու ասացիր… «Իսկ, իրականում, չի պակասում. Դա ուղղակի հրեշտակների բաժինն է»: Հիմա պակասում եմ քեզանից… Երևի չես էլ զգում, որովհետև հրեշտակ չեմ, պակասորդն էլ քիչ է… բայց, իրականում, պակասում եմ… Հիմա պակասում ես ինձանից… Զգում եմ, գիտեմ, որ պակասում ես ու էլ ոչինչով չես լրացվելու… բայց չեմ ափսոսում ոչինչի համար, որովհետև ինձանից պակասածը հրեշտակների բաժինն է…

Հեղինակ` ընկերներիցս մեկը

2 Comments

  1. Zara said,

    Ապրես Ս. ջան, լավն էր ու սիրուն.. Հոսով եմ Ռուզը չի կարդա, թե չէ տխրում է էս տեսակ բաներից… Դու էլ ապրես Էդ ջան, որ մեր “պապուկի” գրածներին ծանոթացրերցիր:

  2. Nshan said,

    Kecce ynkernercd meky, Edgar jan, vor grel e es sirun essen, yev kecces du, vor ayn hraparakel es…

Leave a comment