Part des anges
Հիշու՞մ ես, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Դու պատմում էիր քո կոնյակների մասին: Աստված… ինչպես էիր պատմում…Հիշու՞մ ես` ասացիր, որ երբ կոնյակը դատարկում են տակառներից, որոնցում այն պահվել է, ինչ-որ մաս գոլորշիանում է, պակասում… Read the rest of this entry »
Կպնում ենք իրար ու կանսերվի բանկի պես մես բաժանել չի լինում
Ես գիշերով այցի եկա երազիս փակ դռան միջով, անցա կողպեքի անանցանելի, բայց արդեն հաղթահարելի երկաթե դարպասն ու հասա քեզ…դու իմ գրկում ես..ես` քո..մի մարմին` ու մի… Read the rest of this entry »
Հայկական դրոշը` շորտիկ, երևի հետո էլ` տրուսիկ
Ընկերներիցս մեկի հետ Վերնիսաժ եմ շտապում արծաթեղեն գնելու: Մուտքի մոտ միանգամից աչք ծակեց փոքրիկի հագուստ, բայց այն այնքան գեղեցիկ չէր կամ պոպուշ, որ տեսնելուց միանգամից ուզեմ ամուսնանալ ու երեխա ունենալ: Read the rest of this entry »
ԱԲՈՎՅԱՆԻ ՓՈՂՈՑԻ ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ՏԱԿ ՋԱԶ Է ՆՎԱԳՈՒՄ
Ինքնայրում… հնչյունի պես կիսվում է նրա հոգին ու բաբախող սիրտը հեռվից ազդակներ է տալից գիտակցությանը: Read the rest of this entry »
Քյալ տղային կզցնելու սերիալից մնացած մեթոդ•••
Տասներեքամյա Հրաչիկը, որ թաղում լավ տղու համբավ է վայելում, երկու օր առաջ “իսպալնյատ” է արել քյալ դասընկերոջ հարցերը: Վեճը ծագել է, երբ ստուգողական գրելիս դասընկեր Հակոբը չի օգնել նրան: “Լյոխ” տղային կանչել են դպրոցի հարակից քանդված շինության մի անկյուն ու քյալին բացատրել, որ ինքը լավ տղու արարք չի արել• “լավերին միշտ ինչքան կարաս պիտի հասնես”: Read the rest of this entry »
ԴԻՍԿՈՏԵԿԸ ԴԵՌ ԳՈՒՆԱՎՈՐ ԵՐԱ՞Զ
Ծնողներից գաղտնի կիսաշրջազգեստը կարճացնելը փողոց դուրս գալուց առաջ տասնվեցամյա Անուկի համար արդեն սովորություն է դարձել:
Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Անուկը այս կերպ պայքարում է կարճ շրջազգեստ հագնելու` ծնողների դրած արգելքի դեմ: Read the rest of this entry »
Աղբի խնդիր. աղբավայրերը ոչ միայն տգեղ են, այլեւ վտանգավոր առողջության համար
«Ավարայր» տուրիստական ընկերության ղեկավար Արկադի Սահակյանի համար այսօր գերխնդիր է դարձել ոչ թե գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր գտնելը, այլ փորձել զբոսաշրջիկների աչքից թաքցնել գեղատեսիլ լանջերի, գետերի և նույնիսկ պետության կողմից պահպանվող արգելոցների աղբը: Read the rest of this entry »
Քեզ նվիրեմ թերթով ծածկած ծաղիկներ…
Երեկոն արդեն նշմարվում է. գործից շտապում եմ տուն: կանգառում եմ: Աչքիցս սովորաբար որևէ սիրուն էակ չի կարող վրիպել: Սպիտակ, բաց ծիրանագույն, չէ, երեևի լավ դեղձի գույն վարդերը պեծին-պեծին են անում ու կանգառում մի տեսակ օդը այլ ծանրություն է հիշեցնում: Read the rest of this entry »
Պակիստանում սպանել են լրագրողի
Աֆղանական «Shamshad» հեռուստաընկերության պակիստանյան Պեշավարի մասնաճյուղի 40-ամյա ղեկավարը սպանվել է անհայտ անձանց կողմից` Պակիստանի հյուսիս-արևմուտքում:
«BBC»-ն հաղորդում է, որ աֆղանացի լրագրող Ջանուլա Հաշիմ Զադեն վերադառնալիս է եղել Աֆղանստանից, երբ անհայտ զինված անձինք կանգնեցրել են ուղևորատար ավտոբուսը և ներս մտնելով` գնդակահարել լրագրողին: Վիրավորվել է նաև ավտոբուսի մեկ այլ ուղևոր:
Հաշիմ Զադեն հայտնի էր իր քննադատական ռեպորտաժներով` ուղղված թալիբների դեմ:
Այս տարի Պակիստանի հյուսիս-արևմուտքում առնվազն 3 լրագրող է սպանվել:
When Arkadzi Sahkhyan, head of the Avariray Eco-Tour Company, leads tourists to visit Armenia’s natural wonders, steering his group away from trashed-out hillsides, rivers and even protected reserves has become a regular occupational hazard.